Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պալմիրան ամբողջովին ազատագրված է ԻՊ-ից

Պալմիրան ամբողջովին ազատագրված է ԻՊ-ից
04.03.2017 | 00:15

Սիրիայի կառավարական ուժերը և աշխարհազորային ջոկատները, մեկուկես ամսում հաղթահարելով ԻՊ-ի համառ դիմադրությունը, վերստին վերահսկողություն են հաստատել Պալմիրայի նկատմամբ, և այժմ քաղաքը ամբողջովին ազատագրված է՝ հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

Նրա վկայությամբ՝ Ռուսաստանի Ռազմատիեզերական և Հատուկ գործողությունների ուժերը վճռական դեր են խաղացել Պալմիրայի ազատագրման գործում: «Ընդգծեմ, որ պահպանելու համար պատմական ժառանգությունը, որ չէին հասցրել ոչնչացնել ԻՊ ահաբեկիչները, հին Պալմիրայի պատմական հուշարձանների շրջանում հարվածներ չեն հասցվել»,- ասել է Ռուդսկոյը: Նրա տվյալներով՝ քաղաքի ազատագրման գործողության ընթացքում ոչնչացվել է հազար զինյալ, 19 տանկ, 37 զրահամեքենա, ծանր սպառազինությամբ 98 պիկապ, 100 ավտոմեքենա: Այժմ սիրիացի սակրավորները ականազերծում են ազատագրված քաղաքը և շարունակում են հարձակողական գործողությունները՝ Պալմիրան շրջապատող բարձունքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար:

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ